News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են: Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին»:

Տպել
Ամենաշատ