News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթ անկարգությունների եւ ցույցերի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր խորհրդականներին, որ ցանկանում է գործադրել 10 հազար զինծառայողներ Վաշինգտոնում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով առաջացած անկարգություններին վերջ տալու համար, հաղորդում է Reuters-ը։

Երկուշաբթի Օվալաձեւ աշխատասենյակում Թրամփի պահանջի շուրջ բուռն քննարկումները վկայում են այն մասին, թե որքան մոտ էր նախագահն իր սպառնալիքի իրագործմանը՝ չնայած Պենտագոնի ղեկավարության հետ տարաձայնություններին։

Ինչպես նշել է անանուն աղբյուրը, քննարկման ընթացքում այդ գաղափարի դեմ են հանդես եկել պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, Շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին եւ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը։

Սպիտակ տունը դեռեւս չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ