News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական եւ տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները։

Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) մամուլի համաժողովը կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը։

Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Ուկրաինայում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Նա շնոհավորել է Օդեսայի համայնքի նորանշանակ նախագահ Տիգրան Հարությունյանին, ինչպես նաեւ նշել երկար տարիներ համայնքը ղեկավարած Սամվել Տիգրանյանի անգնահատելի ներդրումը։

Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։

Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երեւանում զբոսայգու կառուցապատումը, Կիեւ-Երեւան-Կիեւ ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ստորագրահավաքը։ Մասնակիցները քննարկել են քվեարկության դինամիկան, ամփոփել են ձայների վիճակագրությունը՝ ըստ քաղաքների։

Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Միջոցառման ժամանակ ներկայացվել է կրթական, սպորտային, պատմամշակութային եւ կանանց հարցերով հանձնաժողովների, ինչպես նաեւ Ուկրաինայում Հայերի միության տարածաշրջանային ներկայացուցչությունների գործունեությունը։

Այնուհետեւ համաժողովի մասնակիցները քննարկել են հետագա միջոցառումների ծրագիրը։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայերի միությունը պարբերաբար անցկացնում է եռամսյակային եւ արտագնա հանդիպումներ երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ արդի խնդիրները քննարկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ