News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են մինչեւ 135 եվրոյի հասցնել տուգանքի չափն այն մարդկանց համար, որոնք նետում են փողոցներում բժշկական դիմակներ, ձեռնոցներ եւ ծխախոտի մնացորդներ։ Այդ մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարի պետքարտուղար Բրյուն Պուարսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այդ մասին հրամանը երկրի իշխանությունները մտադիր են ներկայացնել հունիսի կեսերին։ Ընդ որում՝ ոստիկանության կողմից արձանագրություն կազմելու եւ դա դատարան ուղարկելու դեպքում տուգանքի չափը կարող է հասնել մինչեւ 750 եվրոյի։ Ներկայում տուգանքը կազմում է 68 եվրո։

Բնապահպանների խոսքով՝ մայիսի 11-ից ինքնամեկուսացման ռեժիմի թուլացման հետ մեկտեղ Ֆրանսիայի խոշոր քաղաքների փողոցներում, հրապարակներում, այգիներում եւ այլ հանրային վայրերում էլ ավելի հաճախ են նկատվում օգտագործված դիմակներ եւ ձեռնոցներ։ «Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ցանկացած աղբը, որը հայտնվել է գետնին, հաճախ հայտնվում է օվկիանոսներում»,-ասել է Պուարսոնը։

Մարտի կեսերին պանդեմիայի կապակցությամբ Ֆրանսիայում սահմանվել էր ինքնամեկուսացման ռեժիմ, որը տեւել էր շուրջ երկու ամիս։ Կարանտինի ընթացքում ամբողջ երկրում փակ էին խանութները, որոնք չէին վաճառում առաջին անհրաժեշտության ապրանքներ, ռեստորանները, հյուրանոցները։ Երկրում սահմանափակումները մասամբ մեղմացվել են, սակայն արտակարգ դրությունը շարունակվելու է մինչեւ հուլիսի 10-ը։

Համաձայն առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ Ֆրանսիայում պանդեմիայի ամբողջ ընթացքում մահացել է ավելի քան 29 հազար մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման ավելի քան 150 հազար դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ