News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

38-ամյա տաքսու վարոդ Գարեգինը կորոնավիրուսի դեմ պայքարում որոշել է իր փոքրիկ ներդրումն ունենալ: Վիրուսը հաղթահարելուց հետո  թեստի դրական արդյունքով պատասխանի թուղթը մոտն է պահում` վիրուսի գոյությանը չհավատացող քաղաքացիներին ցույց տալու համար:

«Առաջին օրվանից էլ իմ մեքենայում վարորդի նստատեղը առանձնացրել էի ուղեւորներից, ու միշտ ուղեւորները զարմանում էին, ու հիմա էլ, որ առանց դիմակի նստում են, ասում եմ` դիմակը դրեք, ու որ չեն հավատում ցույց եմ տալիս թուղթը, որ հավատան: Պատահում էր անգամ, որ վախենում էին, մտածում էին, որ վարակված եմ: Մինչեւ որ բացատրում եմ, որ ապաքինվել եմ արդեն»,- ասում է տաքսու վարորդը:

Գարեգինը կորոնավիրուսով վարակվել է մայիս ամսվա երկրորդ կեսին, ընկերոջ մոտ վիրուսի հաստատվելուց հետո կասկածներ է ունեցել, դիմել է Նորքի ինֆեկցիոն, հետո թեստ հանձնել, թեստի դրական պատասխանից հետո մի քնաի օր անցկացրել է հիվանդանոցում, հետո տեղափոխվել հյուրանոց:

Չնայած նրա մոտ վարակը թեթեւ ախտանշաններով է անցել, բայց շրջապատում ծանր դեպքերին ականատես լինելը հոգեբանորեն ծանր հետք է թողել Գարեգինի վրա:

«Կողքի սենյակներից տարիքով մարդկանց ձայներն էի լսում, զգում էի` ինչքան ծանր է մթնոլորտը, բժիշկներն էլ շատ զբաղված էին, քանի որ իմ սենյակում հիմնականում ասիմպտոմ  դեպքերն էին, մեզ ավելի քիչ էին այցելում, հիմնականում ջերմաչափում էին անում օրը երեք անգամ»,- պատմում է նա:

Գարեգինը ապաքինվել է հունիս 2-ին եւ վերադարձել աշխատանքի: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ