News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը


Ի նշան «Սեւերի կյանքերը կարեւոր են» շարժման նկատմամբ սոլիդարության՝ Լոնդոնում անցկացված ընդդեմ ռասիզմի ակցիաները մեծամասամբ եղել են խաղաղ, սակայն իրավիճակը փոքր-ինչ փոփոխվել է նախօրեին երեկոյան, երբ տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ, որն այնուհետեւ վերաճել է խուճապի, հաղորդում է CNN-ը։

Ցերեկն ակտիվիստները, չնայած վատ եղանակին, գնացել էին Խորհրդարանական հրապարակ, սակայն երեկոյան իրավիճակը սրվել էր, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրի մոտ՝ Դաունինգ սթրիթում, տեղի է ունեցել ընդհարում ոստիկանների եւ ցուցարարների փոքր խմբի միջեւ։

Այդպիսի միջադեպերից մեկի ժամանակ ձին անսպասելիորեն վայր է գցել ոստիկանության աշխատակցուհուն, ինչի հետեւանքով ամբոխի մեջ տարածվել է խուճապ։

Նշվում է, որ իրավապահ մարմնի աշխատակցուհին հոսպիատալացվել էր վնասվածքներով եւ այժմ ստանում է անհրաժեշտ բուժում։ Նրա կյանքից ոչինչ չի սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ