News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանը սահմանել «պարալիզացնող պատժամիջոցներ» Իրանի նկատմամբ եւ խոստացել թույլ չտալ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Այդ մասին հայտարարությունը վարչապետն արել է Իսրայելի կառավարության հերթական նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նշել է, որ Իրանը հրաժարվել է տրամադրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտքի հնարավորություն դեպի իր փակ օբյեկտները, որոնցում Իրանն իրագործում է գաղտնի ռազմական միջուկային գործունեություն։ Իրանը համակարգված կերպով խախտել է իր պարտավորություններն ու թաքցրել օբյեկտները, որտեղ հարստացվել են քայքայիչ նյութերը։ Ես կարծում եմ, որ արդեն վաղուց եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը միանա ԱՄՆ-ին եւ սահմանի պարալիզացնող պատժամիջոցներ Իրանի դեմ»,-Նեթանյահուի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։

Վարչապետը նշել է, որ «կորոնավիրուսը որեւէ կերպ չի պակասեցնում Իսրայելի վճռականությունը ընդդեմ Իրանի գործելու հարցում»։ «Ցանկանում եմ նաեւ ասել հետեւյալը․ Իսրայելը թույլ չի տա Իրանին ստանալ միջուկային զենք եւ կշարունակի համակարգված կերպով գործել ընդդեմ նրա (Իրանի) մեր (Իսրայելի) սահմանների մոտ ռազմական առումով ամրապնդվելու փորձերի»,-հավելել է Նեթանյահուն։

Հունիսի 5-ին արեւմտյան տեղեկատվական գործակալությունները տարածել էին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն Իրանում միջուկային ստուգումների դրույթների մասին։ Ըստ France Presse (AFP) գործակալության հաղորդագրությունների՝ Իրանում հարստացված ուրանի պաշարները շուրջ ութ անգամ գերազանցել են սահմանաշեմը, որը թույլատրված է 2015 թվականին կնքած միջուկային գործարքով։ Reuters-ը նշում է, որ զեկույցում կան կոչեր Իրանին «ՄԱԳԱՏԷ-ի հետ անհապաղ լիարժեք համագործակցություն սկսելու՝ մասին ներառյալ նշված օբյեկտները հասանելի դարձնելը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ