News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բալիում փրկարարական ծառայությունը դուրս է բերել բրիտանացուն ջրհորից, որտեղ նա անցկացրել է վեց օր, հաղորդում է Indonesia Expat պարբերականը։

Ազգային որոնողա-փրկարարական ծառայությունը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի 29-ամյա քաղաքացի Ռոբերտ Ջեյքոբ Մեթյուն ընկել էր չորս մետր խորություն ունեցող ջրհորը, երբ փախնում էր նրան հետապնդող շնից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Տղամարդուն դուրս բերելու համար փրկարարները ստիպված էին հագնել պաշտպանիչ հագուստ կորոնավիրուսով վարակվելու վտանգի պատճառով։

Ինչպես հայտնել է տարածաշրջանի ոստիկանապետը, Մեթյուն անցկացրել է ջրհորում վեց օր առանց ջրի եւ սննդի։ «Նա հայտարարել է, որ ընկել է ջրհորը վեց օր առաջ։ Ընկնելուց հետո օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել»,-հայտարարել է ոստիկանապետը։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ