News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 10:50-ի սահմաններում, 28-ամյա Արամ Ղ.-ն, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում, «Զանգեր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին՝ 32-ամյա Էրիկ Կ.-ին:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դարձի են բերել ավտոմեքենան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաակաշվիլին` դատարանում. Ես այստեղ չեմ` նախօրոք գրված կատակերգության մաս դառնալու համար
«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին...
Բողոքի ակցիա Գորիսի դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի
Նշենք, որ այս պահին ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ...
Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը
Աշխարհի շատ կենդանաբանական այգիներում են արձանագրվում դեպքեր, երբ այցելուի անպատասխանատու վարքի հետևանքով տուժում են կենդանիները...
Սկսվել է Սաակաշվիլիի դատավարությունը. ներկա է նաեւ նախկին նախագահը
Նիստը փակ է բոլոր լրատվամիջոցների համար` բացառությամբ Վրաստանի Հանրային հեռուստատեսության...
Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման. Փաստաբանական խումբ
Այս ամենի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է…
Ես մնում եմ այն կարծիքին, որ գործ ունենք իրականում պրոֆեսիոնալ դատավորի հետ. Առուշ Առուշանյանի պաշտպան
Ներկա պահին Առուշ Առուշանյանի գործով մենք գտնվում ենք դատաքննության փուլում. Նախորդ դատական նիստին մենք սպառեցինք այդ փուլում…