News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարիներ առաջ այն դեպքից, երբ ոստիկան Դերեք Չովինը ծնկով խեղդել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, ոստիկանության երրորդ բաժանմունքը, որը տեղակայված է Մինեապոլիսի հարավում եւ որտեղ աշխատել է Չովինը, ուներ վատ համբավ, որտեղ ոստիկանները խաղում էին սեփական կանոններով, գրում է Star Tribune-ը։

Պարբերականը նաեւ նշում է բռնության մի շարք դեպքեր ոստիկանների կողմից բերման ենթարկվածների նկատմամբ․ մեկ ոստիկան հարվածել էր ձեռնաշղթաներով բերման ենթարկվածի ծնոտին՝ կոտրելով այն, մյուս դեպքում ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել թմրամիջոցներ պահելու մեջ կասկածյալին ավտոկայանատեղիում։

Դեռ ավելին, պարբերականը նշում է, որ 2007-2017 թթ․ ընթացքում քաղաքը ստիպված էր վճարել 2.1 մլն դոլար, որպեսզի լուծեր հայցերի հետ կապված վեճը, որոնցում ներքաշված էր երրորդ ոստիկանության բաժինը։

Դատավորները դեն էին նետում «զարհուրելի» վարքի մասին գործերը, իսկ դատախազները ստիպված էին հանել մեղադրանքները՝ կապված անօրինական խուզարկությունների հետ։

Ագրեսիվ վարքը, որը նաեւ ցուցաբերվել էր զոհված Ջորջ Ֆլոյդի նկատմամբ, երրորդ բաժնի ոստիկանների կողմից վաղուց դարձել էր բերման ենթարկվածների հետ շփվելու ստանդարտ գործելաոճ։

Մինեապոլիսի ոստիկանության վարքը վերահսկող հանձնաժողովի ներկայացուցիչ էբիգեյլ Սերի խոսքով՝ շատ հաճախ նշված բաժնի ոստիկանների այդպիսի վարքը դրսեւորվել է նաեւ ոչ ագրեսիվ կասկածյալների նկատմամբ, ինչպես նաեւ ոչ ծանր հանցագործություններում կասկածվող եւ «գունավոր» մարդկանց նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ