News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հանդես է եկել միասնական համաեվրոպական միություն ստեղծելու առաջարկով, որը կցուցաբերի փոխօգնություն ճգնաժամային իրավիճակների ժամանակ, ինչպիսին է կորոնավիրուսային վարակը, հաղորդում է Rheinische Post թերթը։

Նա նշել է միասնական կառույցներ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնցով կկարողանային օգտվել բժիշկները։ Այդ կառույցները, նրա կարծիքով, թույլ կտան ցուցաբերել արդյունավետ եւ արագ օգնություն ռեսուրսները մոբիլիզացնելու հաշվին, հաղորդում է Gazeta-ն։

«Նոր միությունը կարող է լինել ինքնատիպ ՆԱՏՕ առողջապահության ոլորտում»,-հավելել է Շպանը։

Նախարարը նաեւ հետաքրքրվածություն է հայտնել Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման եվրոպական կենտրոնի գործունեությունն ընդլայնելու հարցում այն վարակաբանության համաեվրոպական ուրույն ինստիտուտի վերածելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ