News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ազգային բանակի ստորաբաժանումը դուրս են բերում Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա)։ Այդ մասին կիրակի հայտնել է KTLA հեռուստաալիքը։

Բանակի ուժերը բերվել էին այդ 10 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսում ուղիղ մեկ շաբաթ առաջ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահով հրահրված անկարգությունների ֆոնին։ Զինվորականները պահպանում էին քաղաքապետարանի շենքը եւ օգնում ոստիկանությանը վերահսկել անվտանգությունը շարունակական զանգավածային ակցիաների ժամանակ։ Ազգային բանակի ներկայությամբ նրանց ցույցերը շարունակվեցին խաղաղ հունով։

Լոս Անջելեսում մայիսի 31-ից հունիսի 4-ը նույնպես գործել է պարետային ժամ, սակայն հինգշաբթի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարել էր, որ չի երկարաձգի դա, քանի որ ցույցերն այլեւս չեն ուղեկցվում անկարգություններով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը հրահրել էր բազմաթիվ ամերիկյան նահանգներում զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ժամանակ առ ժամանակ վերաճում էին թալանի գործողությունների։ Ոստիկանները մայիսի 25-ին աֆրոամերիկացուն բերման ենթարկելու ժամանակ կիրառել էին խեղդող հնարք։ Մեկ օր անց բերմանը մասնակցած ոստիկանները հեռացվել էին աշխատանքից, նրանցից մեկը ձերբակալվել էր չկանխամտածված սպանության մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ