News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում զուգահեռ ընթացել են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ բողոքի զանգվածային ցույցեր եւ նրա աջակցության ակցիաներ: Պետության մայրաքաղաք Բրազիլիայի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ պաստառներով, որոնց վրա գրված էր «Ընդդեմ ռասիզմի եւ ֆաշիզմի» եւ «Ահաբեկչությունը կառավարության ոչնչացման քաղաքականությունն է», հայտնում է AFP գործակալությունը:

Այս ակցիան կորոնավիրուսի համավարակի ամբողջ ժամանակահատվածում Ժաիր Բոլոնարուի դեմ առաջին ցույցն է: Սրան զուգահեռ Բրազիլիայում հավաքվել են նաեւ նախագահի կողմնակիցներ, բայց ավելի քիչ թվով, որ պահանջեն հանել COVID-19 համավարակի պատճառով գործող սահմանափակումները: Բոլոսոնարուն ինքն էլ արդեն բազմիցս մասնակցել է իր կողմնակիցների ակցիաներին, որոնք հանգստյան օրերին պարբերաբար անցկացվում են մայրաքաղաքի կառավարական թաղամասում, փոխանցում է DW-ն: 

Սան Պաուլուում Բոլսոնարուի աջակցության ցույցին մասնակցում էր մոտ 50 մարդ: Միաժամանակ այս ցույցի վայրից գրեթե 10 կմ հեռավորությամբ հազարավոր բրազիլացիներ եկել էին պետության ղեկավարի դեմ անցկացվող ցույցին:

Ժաիր Բոլսոնարուն երկար ժամանակ հրաժարվում էր ընդունել Կորոնավիրուսից բխող իրական սպառնալիքը: Նա մի անգամ դրա առաջացրած COVID-19 թոքային հիվանդությունն անվանել էր «թեթեւ գրիպ»: Դրանից բացի, նա բազմիցս քննադատել էր սահմանափակումները, որոնք Բրազիլիայի տարբեր նահանգներում մտցվել էին համավարակի ֆոնին, քանի որ դրանց պատճառով տուժում է երկրի տնտեսությունը:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ հունիսի 8-ի վաղ առավոտվա տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 672 846-ի: Բրազիլիան COVID-19-ի զոհերի թվով աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից հետո. այս հիվանդության հետեւանքներից երկրում մահացել է արդեն 35 930 պացիենտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ