News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիան չեղարկում է կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները՝ բացառությամբ սահմանների փակման: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը:

Նրա խոսքով՝ հանրային եւ մասնավոր միջոցառումները կարող են անցկացվել առանց սահմանափակումների, մանրածախ առեւտուրը եւ հյուրանոցային հատվածը կարող են նորմալ գործել, իսկ ամբողջ հանրային տրանսպորտը կարող է աշխատանքը վերսկսել:

Նոր Զելանդիայում կորոնավիրուսի ակտիվ դեպքեր չեն մնացել: Վերջին պացիենտն ապաքինվել է: Երկրում վերջին 17 օրում նոր դեպքեր չեն գրանցվել:

Առողջապահության համակարգի պաշտոնյաները զգուշացնում են, որ կարող են երկիր ներմուծվել նոր դեպքեր, որն իր սահմանները փակել է բոլորի համար՝ քաղաքացիների եւ ռեզիդենտների համար որոշ սահմանափակումներով:

Փորձագետներն ասում են, որ 5 միլիոն բնակչությամբ երկրին այս հիվանդության հաղթելուն օգնել են մի ամբողջ շարք գործոններ, ներառյալ նրա մեկուսացված տեղադրությունը, վարչապետ Ջասինդա Արդեռնի դրսեւորած առաջնորդության հետ միասին, որը խիստ միջոցառումներ էր մտցրել բռնկման սկզբից: Նոր Զելանդիայում եղել է կորոնավիրուսի 1500 դեպքից փոքր-ինչ ավելի, այդ թվում՝ 12 մահացած:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ