News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսությունը բարելավվում է եւ կարող է ունենալ «անչափ տպավորիչ» աճ, բայց ԱՄՆ-ն նրա համար ամենամեծ վտանգն է, որը կարող է խափանել այդ վերականգնումը, հայտարարել է Deutsche Bank-ի գլխավոր տնտեսագետ եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հետազոտությունների բաժնի ղեկավար Մայքլ Սփենսերը:

Չինաստանը, որտեղ առաջինն է հայտնվել կորոնավիրուսը, հաճախ անվանում են այն սակավաթիվ տնտեսություններից մեկը, որոնք դեռեւս կարող են աճել: Չինաստանում վերականգնումը «անչափ տպավորիչ կլինի՝ ապրիլի-հունիսին 5-6 տոկոս աճով նախորդ 3 ամիսների կրճատումից հետո, ասել է Սփենսերը: «Չինական տնտեսության մեջ ներքին պահանջարկի մի մասը լավ է վերականգնվել»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանում «նորմային է վերադառնում ցուցաիշների լայն սպեկտը», ինչպես ավտոմեքենաների եւ անշարժ գույքի վաճառքը: Երկրի արտահանումը նույնպես ավելի լավ է, քան սպասվում էր, բայց կարող է առաջիկա մի քանի ամիսներին «շատ ավելի վատթարանալ»՝ հաշվի առնելով Չինաստանի արտահանման հիմնական ուղղություններում տնտեսական թուլությունը, հավելել է նա:

Տնտեսագետի խոսքով՝ չինական եւ համաշխարհային տնտեսության համար ամենամեծ վտանգը ԱՄՆ-ն է: Նրա պարզաբանմամբ՝ ԱՄՆ-ն «չափից ավելի վաղ» է չեղարկում սահմանափակումները, ինչը կարող է հանգեցնել ինֆեկցիայի նոր ալիքի եւ սահմանափակումների վերականգնման: Դա էլ կհանգեցնի նրան, որ ԱՄՆ տնտեսությունը դժվարություններ կկրի, չնայած զբաղվածության անսպասելի ցատկին, հավելել է Սփենսերը:

Cato Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվ Հանկեն կարծում է, որ ԱՄՆ տնտեսության համար, հավանաբար, շատ տարիներ անհրաժեշտ կլինեն «ահռելի» վնասից ուշքի գալու համար:

«Չեմ կարծում, որ մենք մինչեւ 2022 թվականը, եւ, հավանաբար, նույնիսկ ավելի ուշ կհասնենք մինչճգնաժամային ՀՆԱ մակարդակին»,- ասել է նա CNBC-ի հետ հարցազրույցում: «Մենք դժվար ճանապարհ ենք անցնելու»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ