News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի կառավարությունը դադարել է տեղեկատվություն հրապարակել կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի մասին, ինչը, ըստ քննադատների, երկրում համավարակի իրական մասշտաբը թաքցնելու փորձ է, հայտնում է Associated Press-ը:

Այս քայլը ձեռնարկվել է փորագետներից կողմից մի քանի ամիս տեւած քննադատությունից հետո, ովքեր պնդում էին, որ Բրազիլիայում իշխանությունները կեղծել են վիճակագրությունը:

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 673.000 դեպք եւ մահվան 35.930 դեմք: Ըստ պաշտոնական թվերի՝ երկիրը մահացության թվով երրորդն է աշխարհում: Բրազիլիան, որտեղ մոտ 210 միլիոն մարդ է ապրում, յոթերորդ երկիրն է աշխարհում բնակչության թվով:

Առողջապահության նախարարությունը փակել էր կայքը, որտեղ հրապարակվում էին տվյալները կորոնավիրուսով վարակվածների մասին: Շաբաթ օրը կայքը վերականգնել էր աշխատանքը, սակայն տվյալներ կորոնավիրուսի վերաբերյալ չկային:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն գրառում էր կատարել իր թվիթերյան էջին այն մասին, որ դեպքերի ընդհանուր թիվը «չի արտացոլում» երկրում տիրող իրավիճակը: Դատախազությունն առողջապահության նախարարության կողմից փոփոխության հիմնավորման հետաքննություն էր հայտարարել:

Բոլսոնարոյի դաշնակիցը պնդում էր, որ որոշ նահանգներ կեղծված տվյալներ են ուղարկել առողջապահության նախարարություն՝ նշելով, որ դրանք չափազանցնում են կորուստները: Կառլոս Վոլշեբնիկը՝ գործարար, որը, ինչպես սպասվում է, բարձր պաշտոն է զբաղեցնելու առողջապահության նախարարությունում, հայտարարել էր, որ դաշնային կառավարությունը ստուգում կանցկացնի՝ «ավելի ճշգրիտ» տվյալները որոշելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ