
Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի արտահանման գները՝ նավթի շուկայի ամրապնդման իր ռազմավարությունն ուժեղացնելով այն բանից հետո, որ ՕՊԵԿ+ արտադրողները երկարացրին նավթի արդյունահանման պատմական կրճատումները, հայտնում է Bloomberg-ը:
Գնի ամենակտրուկ ցատկը կհարվածի Ասիա հուլիսյան արտահամանը, որը Saudi Aramco պետական արտադրողի խոշորագույն տարածաշրջանային շուկան է: Գնի բարձրացումն ընդհանրապես չեղարկում է գրեթե բոլոր զեղչերը, որոնք թագավորությունը տրամադրել էր Ռուսաստանի հետ իր կարճատեւ գնային պատերազմի ժամանակ:
Գների կտրուկ աճը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիան օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները նավթի շուկան ընդլայնելու համար այն բանից հետո, երբ ապրիլին գները հայտնվեցին բացասական տարածքում: Սաուդյան Արաբիայի օրինակին հետեւելով, որը Մերձավոր Արեւելքում գների կարգավորողն է, մյուս արտադրողները եւս կարող են գները բարձրացնել: