Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Քինգսքլիֆ քաղաքի առափին երեք մետրանոց սպիտակ շնաձուկը սերֆերի է սպանել:
Տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ շնաձուկը պոկել է տղամարդու ոտքը եւ հեռացել: Մի քանի մարդ կարողացել են վիրավոր մարդուն հանել ափ եւ նրան առաջին օգնություն ցույց տալ, սակայն նա մահացել է:
Սա այս տարի Ավստրալիայում շնաձկների երրորդ մահացու հարձակումն է: Ապրիլին մահացել էր Քվինսլենդից 23-ամյա մի տաղամարդ, հունվարին՝ 57-ամյա դայվեր, փոխանցում է Euronews-ը: