News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում երեք աղջկա հայրը եւ բժիշկը կկանգնի դատարանի առջեւ՝ իր դստրերի սեռական օրգանները վիրահատության միջոցով հեռացնելու համար, փոխանցում է AP-ն:

Կահիրեում Կառավարող եւ իրավական գիտելիքների կանանց կենտրոնի գործադիր տնօրեն Ռեդա Էլ-Դանբուկին նշել է, որ կանանց սեռական օրգաններին վնասող վիրահատությունները տեղի են ունեցել անցած շաբաթ Սոհագ նահանգի Ջուհայնա շրջանում: Ըստ նրա՝ հայրը բերել էր իր 8, 9 եւ 11 տարեկանիր երեք դստրերին՝ նրանց ասելով, որ իրենց պատվաստում կանեն կորոնավիրուսի դեմ: Փոխարենը աղջիկներն արթնացել էին անեսթեզիայից հետո եւ պարզել, որ իրենց սեռական օրգանները հեռացվել են: Աղջիկները պատահածի մասին պատմել էին իրենց մորը, ով դեպքի մասին հայտնել էր ոստիկանությանը: Հայրը եւ բժիշկը ձերբակալվել են: Բժիշկին մինչեւ յոթ տարի ազատազրկում է սպասվում, իսկ հորը՝ մինչեւ ութ տարի:

1990-ականների կեսերից Եգիպտոսը պայքարում է կանանց սեռական օրգաններին վնասող բազմադարյա պրակտիկայի դեմ, որը հայտնի է նաեւ որպես «կանացի թլպատում», որը, ինչպես սխալմամբ ենթադրվում է, վերահսկում է կանացի սեքսուալությունը:

2008-ին Եգիպտոսի խորհրդարանն օրենք էր ընդունել, որն արգելում է կանանց սեռական օրգանների հեռացումը: Կառավարության՝ 2015 թվականին անցկացրած հարցումը ցույց էր տվել, որ եգիպտացի կանանց 87 տոկոսը թլփատվել է 15-ից 49 տարեկանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ