News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում վերջին շաբաթների ներքաղաքական գործընթացները կրկնում է 2018թ-ի  հոկտեմբերի  2-ի զարգացումները, այս անգամ ավելի ընդգրկուն «քաղաքական» միավորներով, որոնց հիմնական մասը, ինչպես նախկինում,  ուղղորդվում են դրսից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ցավալի է արձանագրել, որ ընդամենը  երկու տարի անց նախկին իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին  համալրեցին տարիներ շարունակ նրանց դեմ պայքարող եւ հեղափոխության աջակից ուժերով, քաղաքական գործիչներով, ինչպես նաեւ իշխանությունից դուրս մղված հանգուցային գործիչներով՝ իրենց  ֆինանսական ու տեղեկատվական հնարավորություններով։

Ավելին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տասնամյակներ  շարունակ ժողովրդի լայն շերտերը ներգրավված են եղել  5-10 հազար դրամով  առքուվաճառքի գործարքների մեջ  եւ դժվար չէ  այդ հանցավոր համակարգը  կրկին գործի դնել ու փողոց դուրս բերել ազդեցիկ  քանակի մասսա։

Ընդունելով,  որ ստեղծված  վիճակի հիմնական պատասխանատուն  օրվա իշխանություններն են,  որոնք  երկիրը բզկտած նախկին իշխող կլանին, նրանց սպասարկած «քաղաքական» ուժերին չտվեցին իրավաքաղակական գնահատականը եւ տասնյակ միլիարդավոր դոլարների  գողոնը չվերադարձրին պետությանը, ավելին, նրանց հնարավորություն տվեցին շարունակել թալանը, որոնք էլ այդ ռեսուրսները  օգտագործում են պետության դեմ։

«Ժողովրդավարական   Հայրենիք» կուսակցությունն   արձանագրում է, որ երկրում ստեղծված գրեթե անկառավարելի համաճարակային իրավիճակին  գումարվում է  նախկինների  եւ մնացած հինգերորդ շարասյունների  ավելի վտանգավոր համաճարակը՝ ամեն գնով նույնիսկ Հայաստանի, ներառյալ  Արցախի,  անվտանգությունը վտանգելու գնով  երկիրը  տանել ցնցումների  եւ վերստին  բռնազավթել իշխանությունը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝  ԺՀԿ-ն դիմում  է բոլոր մտահոգ  քաղաքական ուժերին,  գործիչներին  եւ առաջին  հերթին  Նիկոլ  Փաշինյանին, կազմակերպել  լայն համազգային  համախմբում,  կանխել հերթական անգամ  դրսից պարտադրվող  եւ նրանց շահերին սպասարկող պետականակործան զարգացումները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ