News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների պետական ​​գործակալությունը (JAXA) նախատեսում է ստեղծել արբանյակ, որը լազերային ճառագայթի միջոցով տիեզերական աղբը կնետի մթնոլորտ, որտեղ այն կվառվի:

Ինչպես հայտնում է Naked-Science-ը՝ հղում անելով NHK-ին, արբանյակի ստեղծմանը կմասնակցեն նաեւ արբանյակային կապի SKY Perfect JSAT օպերատորը եւ բնական գիտությունների ճապոնական Riken ինստիտուտը: Սարքի արձակումը ուղեծիր մտադիր են իրականացնել երեք տարուց:

Տիեզերական աղբի խնդիրը հատկապես սրվել է վերջին տասնամյակների ընթացքում՝ տիեզերագնացության զարգացման եւ մեծ թվով տիեզերանավերի գործարկման հետ: Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ 1957 թվականից ի վեր, երբ Երկրի առաջին արհեստական ​​«Սպուտնիկ-1» արբանյակն ուղեծիր թռավ, մարդկությունը իրականացրել է շուրջ 5450 արձակում: Բեկորների քանակը, 2019-ի սկզբի տվյալներով, կազմել է ավելի քան 10 սմ չափով 34 000 աբյեկտ, 1-10 սանտինետրանոց 900 000 օբյեկտ, 1մմ-ից մինչեւ 10 սմ չափերով՝ 128 միլիոն օբյեկտ։

Այդ պատճառով տիեզերանավերի օպերատորները կատարում են «բախումից խուսափելու մանեւրներ»՝ իրենց տիեզերանավերը տիեզերական աղբի հետ հնարավոր աղետալի բախումներից պաշտպանելու համար: Ավելի վաղ Ճապոնիայում ստեղծվել է Օդային ինքնապաշտպանության ուժերի տիեզերական օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել է մոտ 20 մարդ: Նրանց խնդիրը կլինի ուղեծրային արբանյակների շուրջ անվտանգությանը հետեւելը, այդ թվում՝ տիեզերական աղբի վերահսկումը։ Ընդ որում, հին սարքերի բեկորներին հետեւելու համար մտադիր են օգտագործել մասնագիտացված ռադար, որը մոտ 2023 թվականից կտեղակայվի Յամագուտիի ռազմաբազայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ