News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախ մուտքն արգելվելու է առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքի: Այս մասին հունիսի 8-ին իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հստակեցրել է, որ նրանց, ովքեր չեն կարողանա այդպիսի տեղեկանք ներկայացնել, հենց կսկիչ անցակետերում կանցկացվի արագ թեստ, եւ միայն բացասական արդյունքի դեպքում կթույլատրվի մուտքը հանրապետություն:

«Հենց այսպիսի պրակտիկան է թույլ տվել խուսափել Պաշտպանության բանակում վարակման դեպքերից: Արցախ մեկնող քաղաքացիներին կտրվեն տեղեկատու թերթիկներ՝ անվտանգության պահանջների ցուցումներով, որոնք պարտադիր են լինելու բոլորի համար: Դրանից բացի, անհրաժեշտ է աստիճանաբար անցնել դիմակների կրման պարտադիր ռեժիմին: Անվտանգության նորմեր կընդունվեն նաեւ սգո եւ ամուսնության արարողություններ անցկացնելիս, իսկ պահանջները խախտողները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Նման միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ հենց հոգեհանգիստները, հուղարկավորություններն ու հարսանիքներն են դառնում վարակման հիմնական օջախներից մեկը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահի խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակները պարետատան ընդունած միջոցառումները թույլ են տվել խուսափել հանրապետությունում անվերահսկելի վիճակից, սակայն Հայասատնում ինֆեկցիայի տարածման տեմպերի աճի հետ կապված անհրաժեշտ է կրճատել Արցախ մուտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ