
Բեռլինում քննադատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Գերմանիայից հազարավոր զինվորների դուրս բերման մասին: Թրամփը հրամայել էր 9.500 զինծառայողի դուրս բերել Գերմանիայից:
«Դա բացարձակապես անընդունելի է, հատկապես, որ Վաշինգտոնում ոչ ոք չի բարեհաճել նախօրոք տեղեկացնել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին՝ Գերմանիային»,- Rheinische Post թերթին հայտարարել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում տրանսատլանտյան համագործակցության համակարգող Փիթեր Բեյերը:
Թրամփի որոշումից հետո Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել էր, որ զղջում է ամերիկացի զինվորներին Գերմանիայից դուրս բերելու կապակցությամբ՝ Բեռլինի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ «բարդ» անվանելով: