News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Գազպրոմ Արմենիան» հայտով ներկայացրել է սակագնի վերանայման իրենց հաշվարկները, մեր աշխատակազմը ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմա սկսել ենք հանրային քննարկումների փուլը, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա հստակեցրեց, որ նիստը կլինի այս ամսվա մեջ, բայց կոնկրետ օրը դեռ հայտնի չէ:

«Դեռեւս քննարկումներում ես փաստական հանգամանք չեմ տեսել, որ մեր աշխատակազմի արած հաշվարկները  ենթարկվեն փոփոխության, բայց դեռ վերջնական չէ»,-ասաց Բաղրամյանը:

Դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հանձնաժողովի նիստում նշել է, որ եթե սակագնի բարձրացում չլինի, իրենք չեն կարողանա անհրաժեշտ սպասարկումն ապահովել, ՀԾԿՀ նախագահն ասաց. «Չեմ կարծում, որ նա այն ենթատեքստում է ասել, որ այլեւս չեն կարող շահագործել: Ինձ թվում է՝ դա ընդհանուր ասվեց՝ այսօր գործող գների համեմատությամբ: Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր գները բարձրացնել 11 տոկոսով, իսկ Հանձնաժողովն առաջարկել է դա անել 4,5 տոկոս, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Մենք քննարկում ենք առաջիկա 10 տարվա ավելի  կայուն եւ կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորություն «Գազպրոմ Արմենիայի» հետ: Այդ հաշվարկները եւ իրավական դաշտը, այսինքն սակագնի հաշվարկման մեթոդիկան ներկայացված է հանրությանը: Դա նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ, շուրջ 500 մլն դոլար: Նախատեսում է այդ ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում, եւ առաջիկա 10 տարիներին բավականին կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու: Այսինքն կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կունենանք, այդ գնից կախված բավականին կանխատեսելի կլինի մարժան եւ սպառողների համար վերջնական գները»:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել, որպեսզի գազի սակագինը Հայաստանում բարձրանա 11 տոկոսով, իսկ ՀԽԿ հանձնաժողովը առաջարկներ է արել, ըստ որի գազի սակագինը կբարձրանա 4,5 տոկոսով: Ընդ որում սակագինը չի բարձրանա բնակիչ բաժանորդների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խմբերի համար: Այն կբարձրանա մասնավորապես ջերմոցների եւ վերամշակող ընկերությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ