News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 20
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները Լիբիայի վերաբերյալ Եգիպտոսի նոր նախաձեռնությանն աջակցում է որպես քայլ հրադադարին եւ քաղաքական լուծմանը հասնելու ճանապարհին:

«Եգիպտական նախաձեռնությանը Միացյալ նահանգների Ազգային անվտանգության խորհրդի աջակցության պարագայում մեծանում է կրակի անհապաղ դադարեցման, օտարերկրյա ուժերի դուրսբերման եւ քաղաքական ուղուն վերադառնալու արաբական եւ միջազգային խթանը»,- իր թվիթերյան էջում նշել է երկրի արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել էր Լիբիայի վերաբերյալ նոր նախաձեռնության մասին, որում առաջարկվում է ղեկավարների խորհրդի ընտրություն եւ երկուշաբթիից կրակի դադարեցում:

Գարգաշը հայտարարել է, որ միջազգային հանրությունը չի կարող համաձայնվել մարտական գործողությունների շարունակմանը՝ հավելելով, որ հակամարտության լիբիական բոլոր կողմերին անհրաժեշտ է քաղաքական համընդգրկուն լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ