News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի ՀՀ-ում սակագների վրա, քանի որ սպառողների կողմից վճարվող սակագնի շուրջ 70 տոկոսը ձեւավորվում է սահմանին գազի գնի մեծությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Մոսկվան Բելառուսին ավելի էժան է գազը վաճառում, քան Հայաստանին, Հանձնաժողովի նախագահը նկատեց. «Չպետք է մոռանալ, որ մենք ունենք նաեւ Վրաստանի տարածքով անցնելու գին: Այսինքն Բելառուսի հետ համեմատելիս պետք է այդ գները առնվազն տարբերվեն Վրաստանի տարանցման գնի  արժեքով: Իսկ մնացածը, թե ինչ բանակցություններ են ընթանում եւ որքան կլինի սահմանին գազի գինը, դա ես չեմ կարող ասել»:

Դիտարկմանը, որ կան պնդումներ, որ Հայաստանը պետք է վերանայի 2013 թվականի գազային «խայտառակ պայմանագրերը», Գարեգին Բաղրամյանն ասաց. «Ճիշտն ասաց, այդ պայմանագրերը կառավարությունների միջեւ է, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից: Մասնագիտական գնահատականն այն է, որ կարծում եմ՝ ցանկացած պայմանագիր էլ կարող է վերանայվել: Այլ հարց է երկու կողմերի կամքը, դրան հասնելու հնարավորությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ