News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։

Թեեւ վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։

Զգուշության եւ զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին եւ ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսավարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։

Պարետի որոշմամբ` այսօր եւս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առեւտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ եւ այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում  պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

ՀՀ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես այս դեպքում եւս սահմանված է վարչական պատասխանատվություն։

Միաժամանակ, հիշեցնում ենք՝ պարետի սահմանած կանոններին կարելի է ծանոթանալ հղումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ