News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հանձնարարել է համավարակի պայմաններում ֆինանսական հնարավորություններ չունեցող ավելի քան 200 փեսացուի գումար հատկացնել հարսնացուներ գնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հանրապետության մուսուլմանների Հոգեւոր վարչակազմի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Քադիրովը հոգեւորականներին հանձնարարել էր ամուսնանալ ցանկացողների ցուցակներ կազմել, ովքեր այդպիսի ֆինանսական հնարավորություն չունեն, այդ թվում՝ կարանտինային սահմանափակումների պատճառով:

Փեսացուի ընտանիքը 50 հազար ռուբլի կստանա ամուսնության արարողության համար ըստ մահմեդական կանոնների, որոնք հոգեւորականության կողմից հարսնացուի համար որոշակի գումար վճարել է ենթադրում: Հետագայում այդ գումարը նվիրվում է հարսնացուին:

Հոգեւոր վարչակազմում ընդգծել են, որ համավարակի պատճառով հարսնացուի հետեւից կարող է միայն երկու ավտոմեքենա գնալ, իսկ տոնակատարությունների մասնակիցների շրջանակը սահմանափակվում է ամենամոտ հարազատներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ