News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցանկացած աշխատանքային հարաբերություններում լինում են եւ աշխատանքի ընդունումներ ու ազատումներ եւ Դավիթ Անանյանի որոշումն է եղել ազատվելը ՊԵԿ նախագահի պաշտոնից։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյան՝ մեկնաբանելով  Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառների մասին լուրերը։

«Որոշել է ազատվել եւ ազատվել է աշխատանքից։ Չեմ ուզում որեւէ բանի հետ կապել, նորմալ պրոցես է, երբ մարդ աշխատանքից դուրս է գալիս, մեկ ուրիշն է ընդունվում աշխատանքի։ Սա ընդունեք որպես սովորական առօրյա ընթացակարգ, արտառոց բաներ մի փնտրեք։

Ես էլ կարող է որոշել  մի բան անել, որեւէ մեկին չասել՝ ինչ եմ անում, հարմար գտնեմ, կասեմ, հարմար չգտնեմ, որեւէ մեկը իրավունք չունի ասելու՝ ինչ ես անում»,- ասաց նա։

Փոխնախագահի խոսքով՝ ՊԵԿ նախագահի բոլոր տեղակալները շարունակում են իրենց աշխատանքային պարտականությունները, այնպես ինչպես կատարել են նախկինում։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, փոխնախագահը արձագանքեց կատակով․ «Ես դիմում դեռ չեմ գրել,խորհուրդ եք տալիս գրե՞մ»։

Ա դրադառնալով ՊԵԿ նորանշանակն նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի անվան շուրջ ծավալվող քննադատություններին, Արթուր Մանուկյանը հավաստիացրեց, որ վերջինս պրոֆեսիոնալ է, ինչում ինքը համոզվել է միասին նույն համակարգում 10 եւ ՊԵԿ-ում՝ 1 տարվա աշխատանքից։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել է Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չէին հակահամաճարակային կանոնները։

«Վարչապետը պահանջել է ՊԵԿ նախագահից աշխատանքից անհապաղ ազատել այդ մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։ Սակայն Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի պահանջը՝ դա հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանը երկարամյա մասնագետ է, իր գործի պրոֆեսիոնալը ու ՊԵԿ նախագահն անարդար ու անիմաստ է համարել մարդկանց կուտակումների համար մաքսային գործի մասնագետին աշխատանքից ազատելը», - գրել էր «Հրապարակ»-ը։

Տպել
Ամենաշատ