News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Քննարկել ենք այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում ենք քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պատասխանատուներին, որոնք ձախողել են համավարակի դեպ պայքարը եւ որի արդյունքում ունենք այն պատկերը եւ մարդկային կորուստները, որոնք արձանագրվում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» կազմակերպած հավաքին:

«Նրանք պետք է կարողանան հաղթահարել համավարակը, որից հետո մենք կկարողանանք քննարկել այլ առաջնահերություններ: Մենք մեր քայլերը կհրապարակենք, դեռեւս քննարկման, մշակման փուլում է»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց, որ դեռեւս փետրվարին ամբողջ աշխարհը խոսում էր պանդեմիայի մասին, Հայաստանում դեռ ձեռք էին առնում համավարակը. «Այստեղ է իմ զայրույթը, որ անլրջություն սերմանվեց, հիմա չենք կարողանում մեր քաղաքացիներին համ,ոզել, որ սա լրջագույն խնդիր է, որ պետք է կրեն դիմակներ, սոցիալական հեռավորություն պահեն եւ ախտահանիչ միջոցներ օգտագործեն: Կամ հարցնել՝ արդյոք սա օգնում է: Լավ, չի օգնում, նվազեցնում է, կլինի՞ այս հարցի մասին, սիրելի հայրենակիցներ, մտածել դիմակները կրելով: Այսօր այդ լուծումն է տրված: Եվ այն անլրջությունը, որ սերմանվել է, եւ մինչ կպարզեինք, թե կորոնավիրուսն ում շունն է, եկավ հասավ բոլորիս դռները:

Հետեւաբար, ես խնդրում եմ բոլորին լուրջ վերաբերվել իրավիճակին, քան կառավարությունն է վերաբերվել: Այսօր մենք տեսնում ենք նրանց անհանգստությունը, որը տեղին է»,-ասաց նա:

Թանդիլյանը հավելեց, որ Հայաստանը դանդաղեց Միլանի չվերթները փակելու, Իրանի հետ սահմանը փակելու հարցերում, ինչն անթույլատրելի էր. «Այսօր կառավարությունը տոտալ դանդաղկոտության, որոշ դեպքերում անգործության ձեւաչափի մեջ է: Ցավոք սրտի, դա ակնհայտ դարձավ համավարակի պայմաններում եւ արժեցավ կյանքեր: Մենք ամեն ինչ կանենք, որ օր առաջ հաղթահարվի համավարակը, որից հետո քաղաքական պատասխանատվությունից որեւէ մեկը չի խուսափի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ