News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեում շատ քիչ ծառայողական ավտոմեքենաներ են մնացել: Հիմնականում ՊԵԿ-ն ավտոմեքենաներ է օգտագործում է, որոնք նախատեսված են գերատեսչության տարբեր ստորաբաժանումների սպասարկման համար: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Ընդ որում, նա չկարողացավ հստակ ասել, թե կոնկրետ քանի ավտոմեքենա է գրանցված ՊԵԿ-ում: «Հիմնականում մենք հրաժարվել ենք ծառայողական ավտոմեքենաներից»,- նշեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից:

Միեւնույն ժամանակ, նա հավաստիացրեց, որ առկա ծառայողական ավտոմեքենաներն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով: «Այս ավտոմեքենաները չեն օգտագործվում անձնական կարիքների համար, եւ եթե նման դեպքեր անգամ հայտնաբերվել են, ապա համապատասխան միջոցներ են ձեռնարկվել»,- ասաց Մանուկյանը:

Մանե Թանդիլյանն իր հերթին ասաց, որ ՊԵԿ-ում168 ավտոմեքենա է գրանցված, չնայած այդ գերատեսչությունը զգալիորեն ավելի քիչ ստորաբաժանում ունի: Ընդ որում, նա նշեց, որ հարկային մարմիններում նաեւ ավտոբուսներ կան, որոնք օգտագործվում են աշխատակիցներին տուն տանելու համար: Թանդիլյանն առաջարկեց ավտոբուսների մի մասը փոխանցել Երեւանի քաղաքապետարանին, որոնք այնտեղ ավելի անհրաժեշտ են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ