News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն անդրադարձել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի մարտից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ է եղել:

Ստորեւ ներկայացնում ենք փոխնախարարի պարզաբանումը.

«Ստորեւ ներկայացնեմ իրականությունը երեկվա հրապարակման հետ կապված.

Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միեւնույն ժամանակ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է, վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար:

Ապրիլի առաջին օրերից սկսած` առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր ԵՊԲՀ մեկուսարանից դեպի այլ հիվանդանոցներ:

Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված եւ նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետեւ, անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար ՆՈՐ պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ եւ դրանից ԶԱՏ եւս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռեւս մարտին:

Տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես մեր կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել երկու տարածքը հետեւյալ սկզբունքով` 10 հոգու համար նախատեսված մեկուսարանը, որտեղից երկու ամիս է տեղափոխվում են հաստատված պացիենտները` օգտագործել կորոնավիրուսի հիվանդության կասկածով պացիենտների հոսպիտալացման համար, իսկ 10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով եւ իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում եւ բուժում:

Այսպիսով լեգիտիմ հարց է առաջանում, գուցե ԵՊԲՀ-ում ծավալվում է կամ ծավալված է եւս մեկ` 3-րդ համալրված տարածք` օրինակ չօգտագործվող լսարանում:

Ինչեւէ, կոչ եմ անում տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն, ժամանակը ծախսել միայն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը եւ համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա` կատարելով ՀՀ կառավարության եւ լիազոր մարմնի բոլոր ցուցումները:

Հ.Գ. ի դեպ, երեկ ԵՊԲՀ-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը եղել է ջերմ եւ կառուցողական մթնոլորտում եւ ուղղված է եղել վերոհիշյալ միջոցառումների կատարմանը եւ իրագործմանը: Ես ընդհանրապես չէի անդրադառնա քաղաքացի Վահան Արծրունու ֆեյսբուքյան հրապարակմանը, եթե չտեսնեի ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի մարտնչող գրառումները»:

Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ է եղել. Վ. Արծրունի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի 2 թերապևտ «Covid-19»-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել...
Չինաստանը կորոնավիրուսի նոր ալիքի պիկին է պատրաստվում
Հունիսի վերջին նոր դեպքերի թիվը կկազմի շաբաթական մոտ 65 միլիոն...
ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակից տնտեսական վնասը հասել է 14 տրիլիոն դոլարի․ LA Times
Միեւնույն ժամանակ, առողջապահական ծախսերի ծավալը կարող է տարբեր լինել՝ կախված ԱՄՆ-ում մահացության մակարդակից․․․
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման պահանջը
Մայիսի 12-ից օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման պահանջը հանվել է...
Հարավային Կորեայի իշխանությունները հունիսի 1-ից կչեղարկեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
Չեղարկվում է նաեւ ուղեւորների կողմից երկիր ժամանելուն պես ՊՇՌ թեստ հանձնելու հանձնարարականը․․․
ԱՄՆ-ի իշխանությունները մայիսի 12-ից չեղարկում են օտարերկրացիների համար Covid-ի դեմ պարտադիր պատվաստումը
Պարտադիր պատվաստումը կդադարեն պահանջել նաեւ ԱՄՆ-ի «որոշ ոչ քաղաքացի բնակիչներից ցամաքային սահմանը հատելիս․․․
Ամենաշատ