News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկարան ռուսական կողմի հետ սկզբունքային համաձայնության է հասել Թուրքիա Ս-400 ԶՀՀ եւս մեկ խմբաքանակի մատակարարման շուրջ, հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Դեմիրը մայիսի սկզբին հայտնել էր, որ Անկարան արդեն շարք է մտցրել Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 հակաօդային պաշտպանության որոշ տարրեր:

Ընդ որում՝ պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը նշել է, թե «չնայած մատակարարումների մասին համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, ուսուցում կամ տեխնիկական սպասարկում եւ աջակցություն», ռուսաստանցի մասնագետները Ս-400 համակարգերին ազատ հասանելիություն չեն ունենա: Դեմիրի խոսքով՝ «այդպիսի հասանելիություն կունենան միայն թուրքական ընկերություններն ու Թուրքիայի ՌՕՈՒ-ն»:

Թուրքիան Ռուսաստանից գնել է Ս-400-ի չորս դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտնել էր, որ Ռուսաստանը պայմանագիրը ժամկետից շուտ է կատարել՝ Թուրքիա մատակարարելով Ս-400-ի բոլոր տարրերը, ներառյալ հրթիռները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ