News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր ոլորտն այսօր բառացիորեն կաթվածահար է եղել, հազարավոր մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը, հաճախորդները ցանկանում են հետ վերադարձնել իրենց կանխավճարները, որոնք տրվել էին մի քանի ամիս առաջ, եւ այս ամենը կարող է լարվածության աճի հանգեցնել: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հաղորդավար Եփրեմ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ այս կապակցությամբ որոշում է կայացվել հունիսի 15-ին կրկին բողոքի ցույց անցկացնել: Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք հանդիպել են Կառավարության անդամների հետ, ներկայացրել են իրենց պահանջները եւ պատրաստակամություն են հայտնել զիջումների գնալ, բայց մինչ այժմ որեւէ արձագանք չի եղել:

«Ի թիվս այլ բաների, մենք առաջարկեցինք 20 օր պահել այցելուների ցուցակը, որպեսզի հետագայում հեշտ լինի պարզել շփումների շրջանակը, եթե կորոնավիրուս հայտնաբերվի: Առաջարկվել է նաեւ ոստիկանության աշխատակիցների եւ բուժաշխատողների ծառայություն կազմակերպել ռեստորաններում, որոնք կվերահսկեն անվտանգության չափանիշներին համապատասխանությունը: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված խտրական մոտեցումը տարբեր ոլորտների նկատմամբ. որոշ ոլորտների գործունեությունը թույլատրված է, իսկ մյուսներինը՝ ոչ»,- հավելեց Մարգարյանը:

Շոումեն Արա Սահակյանն իր հերթին նշեց, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի նպատակը իրենց խնդիրների լուծումն էր: «Ես տեղին չեմ համարում խոսակցություններն այն մասին, որ մեր պահանջները քաղաքական ենթատեքստ ունեն»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ցույց էին անցկացրել, որի արդյունքում մի քանի մասնակից բերման էր ենթարկվել, իսկ ավելի ուշ ազատ էր արձակվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ