News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2019 թվականին Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեն 171.1 միլիարդ դրամ է վերադարձրել բիզնեսին եւ քաղաքացիներին կամ գրեթե 80 տոյոսով ավել, քան 2018 թվականին էր: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՊԵԿ-ի փոխնախագահ Արթուր Մանուկյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ քաղաքացիներին վերադարձվում են առաջնային շուկայում հիփոթեկի դեպքում եկամտային հարկի միջոցները, իսկ բիզնեսին՝ անցումային եւ դեբետային վճարները: «Մասնավորապես, քաղաքացիները ընդհանուր 7.9 միլիարդ դրամ են ստացել՝ հիփոթեքային տոկոսները մարելու համար: Այս ցուցանիշը 3.2 միլիարդ դրամով ավել է, քան 2018-ին էր»,- պարզաբանեց Մանուկյանը:

Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱԱՀ անցումային վերավճարը 132.7 միլիարդ դրամ է կազմել, իսկ դեբետային վերավճարը՝ 143 միլիարդ դրամ: «Ընդ որում, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային վերավճարը կրճատվել է ընդամենը 5.9 միլիարդ դրամով, իսկ դեբետայինը՝ 70.5 միլիարդով: Այդպես, երկու տարի առաջ պետությունը բիզնեսին մոտ 275 միլիարդ դրամ էր պարտք, իսկ հիմա՝ ընդամենը՝ 76 միլիարդ դրամ, այսինքն ՝ գրեթե չորս անգամ պակաս»,- ասաց ՊԵԿ-ի փոխնախագահը:

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ պետությունը հարկ է համարել տասնյակ միլիարդավոր դրամներ ծախսել բիզնեսին պարտքերը վերադարձնելու համար, 2019-ին հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 22.35 տոկոս էր կազմել կամ 1.4 տոկոսով բարձր էր, քան 2018 թվականին: Եթե ​​այս ամբողջ գումարն ուղղվեր գանձարան, հարկերի հարբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կգերազանցեր 24 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ