News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի կառավարությունից, որպեսզի տնտեսությանը հասցված վնասները վերականգնվեն, նա պատասխանեց. «Գնահատականները տարբեր են: Տարբեր միջազգային կազմակերպություններ այս պահի դրությամբ կարծում են, որ 3.5տոկոս անկում կարձանագրվի եւ զարգացած, եւ զարգացող տնտեսություններում: Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները կվերականգնվեն նույն չափով: Այսինքն ես կարծում եմ՝ մենք մեծ բացառություն չենք լինելու մյուս երկրների համեմատությամբ:

Իհարկե, մենք կփորձենք արագ կողմնորոշվել եւ արագ գործել, դա շատ կարեւոր տարբերություն է լինելու զարգացման համար: Մենք չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը: Նոր աշխարհում մենք պետք է դիրքավորվենք այնպես եւ աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք մրցունակ են, պահանջված են եւ երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություններ:

Կարծում եմ՝ 2021 թվականը լինելու է տնտեսական աճի այն տարին, երբ կորսվածը քանակական ցուցանիշների տեսքով հետ է բերվելու»:

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է պնդել, որ 2021-ին տնտեսությունը կվերականգնվի, եթե դեռ հայտնի չէ, թե երբ կհաղթահարվի կորոնավիրուսը. Տիգրան Խաչատրյանն արձագանքեց. «Այդ փոփոխականը կա, դա միայն ՀՀ-ում չէ, որ անորոշ է: Այդ անորոշության պայմաններում են տրված միջազգային գնահատականները: Եթե ժամանակը ցույց տա, որ ավելի արագ է տեղի ունենալու վերականգնումը, կնշանակի, որ ես սխալվել եմ, որ դա կլինի ոչ թե 2021-ին, այլ 2020-ի 4-րդ եռամսյակում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ