News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

SkyUp ավիաընկերության տարհանման չվեչթով Հայաստանից Ուկրաինա 182 ուղեւոր է ժամանել, իսկ 93 ուղեւոր նույն չվերթով մեկնել է Կիեւ, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ինչպես պարբերականին հայտնել են ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը, Երեւանից Կիեւ չվերթով 182 ուղեւոր է թռել, որից 65-ն Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ՝ ՀՀ 155 քաղաքացի եւ Մոլդովայի 2 քաղաքացի, ովքեր Ուկրաինա մուտք գործելու իրավունք ունեն:

Ուղեւորներն անցել են ջերմաստիճանի ստուգման ընթացակարգը. ժամանածների շրջանում բարձր ջերմաստիճանով կամ ինքնազգացողության հետ կապված բողոքներ ունեցողներ չեն եղել: Կարանտինն անցնելու համար չվերթի ուղեւորներն ընտրել են ինքնամեկուսացումը՝  «Дій вдома» հավելվածի օգնությամբ:

Առցանց պարբերականը հայտնում է, որ հունիսի 3-ից 15-ն ուկրաինական ավիաընկերություններն ավելի քան 30 տարհանման չվերթ կիրականացնեն: Դրանք կիրականացնեն UIA եւ SkyUp ընկերությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 18-ին Հայաստանից Ուկրաինա տարհանման չորրորդ թռիչքով 76 ուղեւոր է տեղափոխվել, մինչ այդ երրորդ չվերթով՝ մայիսի 10-ին, ժամանել էր 80 ուղեւոր:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունն ապրիլի 28-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային չվերթը, որը երկու երկրների մոտ 300 քաղաքացու էր տեղափոխել: Թռիչքի բոլոր ծախսերը հոգացել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:

Ուկրաինական ավիաընկերությունն առաջին չվերթը Երեւանից իրականացրել էր մարտի 25-ին: Այդ ժամանակ տեղափոխվեց 92 մարդ՝ Ուկրաինայի եւ ՀՀ քաղաքացիներ, ովքեր բնակության թույլտվություն ունեն Ուկրաինայում: Նշվում էր, որ չվերթը կայացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ