News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձի անվամբ բերված հագուստեղենի եւ սրբիչի պարունակությամբ հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր շապիկ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նման եղանակով քողարկված թմրամիջոցի տեղափոխման փորձն աննախադեպ է քրեակատարողական հիմնարկներում, այն առավել բնորոշ է մաքսանենգության դեպքերին, երբ հնարամտորեն թաքցված թմրամիջոցը հետագայում լուծվում է հեղուկի մեջ եւ քամելու միջոցով տարանջատվում մնացած պարունակությունից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքում առկա հիշյալ շապիկը եւ մնացած հագուստն առգրավվել են,  նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ