News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար տրված ռուսական վարկի մնացած մասից: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա՝ այս փուլում բավականին մեծ աշխատանք է կատարվել բլոկի վրա: Այնուամենայնիվ, մի շարք ընթացակարգային խնդիրների արդյունքում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, նոր իշխանությունները հերթական անգամ արդեն իսկ ուշացած ծրագիր են ժառանգություն ստացել:

«Ակնհայտ են ժամկետների ուշացումները: Վերջին տարում ակտիվորեն քննարկվում էր վարկի մարման ժամկետները երկարաձգելու եւ նոր արտոնյալ ժամկետներ տրամադրելու հարցը, սակայն դա տեղի չունեցավ: Այդպես, հայկական կողմը հրաժարվեց այս վարկից եւ կներգրավի իր սեփական ռեսուրսները: Մենք պայմանավորվածություններ ունենք «Ռոսատոմ»-ի հետ աշխատանքների շարունակման վերաբերյալ, որոնք կիրականացվեն արդեն Հայաստանի ներքին ընթացակարգերի համաձայն»,- նշեց Պապիկյանը:

Դա, նախարարի խոսքով, հայ մասնագետներին հնարավորություն կտա ներգրավվել ծրագրի իրականացման գործընթացում, ինչը շատ կարեւոր է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Նա նաեւ արձանագրեց, որ նոր իշխանությունները վարկային համաձայնագիր են ժառանգել, որից կամ պետք էր հրաժարվել, կամ երկարաձգել: Սակայն հրաժարվել անհնար է, քանի որ կան աշխատանքներ, որոնք սկսվել են, սակայն չեն իրագործվել, եւ պետության համար կարեւոր է դրանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

«Լուրջ առաջընթաց է գրանցվել երկրի առեւտրային բանկերի հետ բանակցություններում, եւ ծրագրի ֆինանսական հարցը, կարծես թե, ամբողջությամբ լուծված է»,- ընդգծեց նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ