News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հունիսի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ,

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը,

Հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութան նախաձեռնությամբ 2020թ-ի հունիսի 6-ին ԱՀ խորհրդարանում Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները,

Կարևորելով հանրության առողջության անվտանգության պահպանումը, հիվանդության տարածման կանխարգելումը և այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը,

Պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնացել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ և քարոզչական աշխատաքներին,

Կոչ է անում

Արցախի բնակչությանը ցուցաբերել բարձր ինքնագիտակցություն և խստագույնս պահպանել ԱՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, հետևել Առողջապահության նախարարության կողմից տրամադրված ուղեցույցերին՝ մասնավորապես

Մարդաշատ վայրերում պարտադիր կրել դիմակ

Պահպանել սոցիալական հեռավորությունը,

Պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Ինչպես նաև ակտիվացնել վարակի կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքները` միանալով ԱՀ նախագահի կոչին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ