News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին առավել հաճախակի են դարձել խոսակցությունները իշխանության հրաժարականի պահանջի շուրջ և կարծես նույնիսկ այն ուժերը, որոնք ժամանակին ամեն ինչ անում էին ներկա իշխանության դրական վերաբերմունքին արժանանալու համար, ամեն կերպ ցուցադրում էին իրենց «Մեծ ներդրումը» Թավշյա «հեղափոխության» գործում, այսօր, երբ իշխանությունը գուցե վրիպումներ են թույլ տրվել կամ իրավիճակին ոչ համապատասխան գործողություններ՝ աջակցության եւ օգնության փոխարեն «դանակներն են սրում» հույսով մեծ պատառներ փախցնելու։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԴՀԿ վարչությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այո, իշխանության կողմից մինչ այսօր թույլատրվել են բազմաթիվ սխալներ, որոնցում կարելի է նրանց մեղադրել, չներել, բայց արդյո՞ք համաճարակի օրերին մենք այդ իրավունքն ունենք։

Իրավիճակն այսօր մեզ ստիպում է գործել միայն աջակցության եւ օգնության ուղղությամբ՝ անկախ իշխանության ղեկին ովքեր կլինեն, ինչ քաղաքական կառույցի ներկայացուցիչներ կլինեն։

Բայց արդյոք սա հասկանու՞մ են «ընդդիմադիր» դիրքերից հանդես եկող եւ որեւէ գաղափարական զանազանություն չունեցող քաղաքական կառուցները։

Վստահ ենք, որ հասկանում են, բայց եւ հարմար առիթը բաց թողնել չեն ցանկանում քաղաքական միավորներ հավաքելու նպատակով։

Այս ամենով հանդերձ մենք կասկածի տակ անգամ չդնելով որեւէ ուժի կամ կառույցի հայրենասիրության զգացումը, այն ու ամենայնիվ կոչ ենք անում հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից, «իշխանության վատերն են, ես լավն եմ, ես որ լինեի ավելի լավ կանեի» մոտեցումներից, նույնիսկ եթե իշխանության հռետորաբանությունը կառուցված է այդ  հիմքով։ Հայրենասիրությունը եւ մարդու անձնական որակները դեռ լավ ղեկավար լինելու ցուցանիշ չեն։ Պետք է հրաժարվել նմանատիպ արատավոր եւ հասարակության ներուժը մսխող դրսեւորումներից։

Քաղաքական կառույցները կոչված են գաղափարներ եւ իդեալներ գեներացնելու, դրանք հասարակությանը հասցնելու, հասարակությանն առաջնորդելու եւ հասարակությանն էլ ավելի կազմակերպված դարձնելու, ավելի բարձր որակական հատկանիշներ նրան տալու համար եւ ոչ ամբոխների դժգոհության հաշվին իշխանության ճանապարհ հարթելու համար։

Ի՞նչ է սպասվելու մեզ որպես ազգ եւ որպես պետություն, եթե շարունակենք այս քաղաքական քաոսը։

Միաժամանակ կոչ ենք անում թեկուզ կարճաժամկետ համախմբման ճանապարհով միասնական ուժերով Հայաստանը եւ մեր հայրենակիցներին համաճարակից ազատել, մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, որոնց հաշվին քաղաքական միավորներ հավաքելը կարմիր գիծ պիտի լինի բոլորիս համար։ Որպես գաղափարական ընդդիմություն միաժամանակ կոչ ենք անում իշխանություններին՝ սթափվեք, գործեք որպես ղեկավարներ, ազատվեք փողոցային ցուցարարի բարդույթից, «մեխն էլ է ձեր ձեռքը, պայտն էլ», ձեր ներկա դիրքը ձեզ կարող է տանել միայն մեկուսացման եւ իրականությունից կտրման»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ