News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԳՇ պետի եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկություններին։

«Ուզում եմ պարոնայք Արման Սարգսյանին եւ Էդուարդ Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքի համար։ Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում՝ նրանք ՀՀ-ին, ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են։ Եթե նրանք այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն եւ պատրաստակամություն ունենան, իհարկե, մենք այդ հարցը կքննարկենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ առաջին հերթին հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարեւորությունը.

«Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքերի, որ այդպես տեղի չի ունենում։ Չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե նույնիսկ դրանք դե յուրե առնչությունների խնդիր ունեն եւ դրանք հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին։ Ուզում եմ, որ սա բոլորի համար լինի պարզ ու հստակ. չի կարող լինել ուղղակի այնպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին եւ կոնտեքստին եւ դրան չհետեւի կոկրետ գործողություն։ Դա դուրս է մարդկային, անձնական հարաբերություններից։

Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն, ինձ թվացել է, որ իմ ուղերձը բավարար չափով լուրջ է եւ այդ լրջությունը պետք է գնահատել։ Իմ ասածի մեջ որեւէ բան չի փոխվել եւ չի փոխվելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ