News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Բրիտանական նավթային BP ընկերությունը ամբողջ աշխարհով մեկ 10 000 աշխատակիցներ կկրճատի՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետեւանքների եւ էներգիայի նորացված աղբյուրների հետ աշխատանքին աստիճանաբար անցնելու պատճառով։ Այս մասին ասվում է նամակում, որը նավթարդյունահանման ընկերության գործադիր տնօրեն Բերնարդ Լունին երկուշաբթի ուղարկել է ընկերության աշխատակիցներին։ Նամակը տարածվել է BP-ի մամուլի ծառայության կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այնպիսի զգացողություն է, որ շատ ժամանակ է անցել փետրվարից, երբ մենք նշեցինք նոր նպատակների եւ նոր հավակնությունների մասին։ Մեր ծրագրի մի մասը միշտ եղել է BP-ը ավելի խնայող, ածխաջրածինների արտանետումների ցածր մակարդակով արագ զարգացող ընկերություն դարձնելը։ Եւ հենց այսպես մենք պետք է իրականացնենք ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ զրոյական նետտո-ցուցանիշ կրճատելու մեր ձգտումը»,- գրել է Լունին։

«Այնուհետեւ սկսվեց COVID-19 համավարակը»,- հավելել է ընկերության ղեկավարը՝ ասելով, որ այն «լայնամասշտաբ տնտեսական անկում, ինչպես նաեւ բացասական հետեւանքներ բերեց ոլորտին եւ ընկերությանը»։ Լունին հայտնել է, որ նավթի գների կտրուկ անկման հետեւանքով ընկերությունը «օրական միլիոնավոր դոլարներ» է կորցնում, իսկ առաջին եռամսյակում «մաքուր պարտքն աճել է 6 մլրդ դոլարով»։

Համավարակի սկսվելուց հետո աշխարհում 7 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 400 000 մարդ մահացել է: Շատ երկրներ սահմանել են օդային փոխադրումների արգելք եւ կարանտինային խիստ միջոցառումներ, ինչը ծանր հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը եւ հանգեցրել է նավթի գների անկման:

Ինչպես նշում են ընկերությունում, խոսքը աշխարհում նրա մոտ 70 000 աշխատակիցների գրեթե 15 տոկոսի կրճատման մասին է։ Նրանց մեծ մասը աշխատանքից կհեռացվի ընթացիկ տարում, ընդ որում իրենց աշխատանքը կկորցնեն հիմնականում գրասենյակային աշխատողները։ Նրանք, ովքեր ուղղակիորեն ներգրավված են արդյունահանման գործընթացում, աշխատանքից չեն հանվի։

Ընդ որում, ինչպես նշել է Լունին, ամենաշատը կրճատումները կանդրադառնան բարձր մակարդակի աշխատակիցների վրա: «Մենք մտադիր ենք ղեկավար աշխատողների թիվը (մոտ 400 մարդ) կրճատել մոտ մեկ երրորդով»,- գրել է նա:

Լունին նաեւ հայտնել է, որ այս տարի բոնուսների վճարումը քիչ հավանական կլինի բոլորի համար։

Փետրվարին BP-ը հայտարարել էր, որ մտադիր է մինչեւ 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները հասցնել զրոյի: BP-ի համար իր առջեւ դրված նպատակը չի նշանակում, որ ընկերությունը կհրաժարվի ածխաջրածիններ արտադրելուց, եւ իր գործունեության արդյունքում ածխաթթու գազը ու ջերմոցային գազի այլ նյութեր այլեւս չեն մտնի մթնոլորտ:

Զրոյական նետտո-ցուցանիշի հասնելը նշանակում է, որ BP-ի բոլոր արտանետումները այս կամ այն կերպ կփոխհատուցվեն մթնոլորտում CO2- ի մասնաբաժնի նվազեցմանն ուղղված միջոցառումներով: Դա կարող է լինել անտառատնկում, ածխածնի գրավման եւ պահպանման նախագծերի իրականացում, ինչպես նաեւ Երկրի կլիմայի փոփոխության գործում ընկերության այլ ներդրումներ:

Նախկինում BP-ը խոստացել էր մինչեւ 2050 թվականը կրկնակի կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ, բայց այժմ նրա նպատակը համահունչ է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ստանձնած կլիմայական պարտավորություններին, որոնցով նույնպես նախատեսվում է առաջիկա 30 տարվա ընթացքում հասնել արտանետումների զրոյական նետտո-ցուցանիշի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ