News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանին բաժանել ռադիոհաճախականությունները։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Այսպես, նրա խոսքերով, Ժնեւում 2019թ․ Էլեկտրակապի միջազգային միության հետ համագործակցությամբ երեք հանդիպում է անցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Քննարկման թեման, ինչպես նշեց նախարարը, այն խնդիրներն էին, որոնք ծագում են սահմանին հաճախականությունների հետ կապված։

«Մինչ այժմ Բաքվի հետ բանակցությունները անարդյունք են եղել, կողմերը չեն կարողացել պայմանավորվել, թե որ հաճախականությունները պետք է օգտագործի Հայաստանը, եւ որը՝ Ադրբեջանը։ Սակայն վերջին երեք հանդիպումները արդյունք տվեցին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 134 հաճախականությունների շուրջ, եւ այժմ դրանք ազատ օգտագործվում են մեր կողմից»,- ասաց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ