News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կարողանալ օբյեկտիվ գնահատել իրավիճակը, կանխատեսել հնարավոր զարգացումները. սրանք պետական-քաղաքական գործչի հատկանիշներ են: Մարդը կամ ունի այս հատկանիշները, կամ չունի: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:

Նա գրել է. «Պատահական այս իշխանության առաջին դեմքն ակնհայտորեն հեռու է նկարագրվածից: Դեռ չխոսելով նրա` պետական գործչին անհարիր այլ դրսևորումներից:

Հիմա տեսեք, թե ներքաղաքական ներկա իրողությունները ինչպես է պատկերում նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ տարի առաջ, 2019թ. հուլիսի 30-ին «Голос Армении» թերթին տված հարցազրույցում.

«Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարահայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձդողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ գործակցություն կապահովվի: Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ-մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն` ոչ միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացը անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը»:

Ավելացնելու բան չկա: Եւ սա` բանտախցից: Գրեթե ճշգրիտ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում:

Բայց նշված հատկանիշները դեռևս բավարար չեն իրական առաջնորդ լինելու համար: Թերևս ամենակարևորը ժամանակին, արագ որոշումներ կայացնելու ունակությունն է: Իսկ սա, իմ կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի ամենաուժեղ կողմն է: Տասնյակ ու տասնյակ նման որոշումների շղթա է նրա կենսագրությունը:

Քաղաքականության մեջ դերակատարման, առաջնորդության ձգտող երիտասարդ գործիչները պարտավոր են յուրացնել հիշյալ կանոնները: Այս առումով ևս նախագահ Քոչարյանի գործն ու փորձառությունը օրինակ է:

Նաև` ահա թե ինչու է օր առաջ նրա ազատության մեջ գտնվելը անհրաժեշտություն: Եւ այն քաղաքական դեմքերը, ովքեր չեն գիտակցում, չեն աշխատում նրա ազատության համար, նվազեցնում են դերակատար-առաջնորդ դառնալու իրենց հնարավորությունը»:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ