News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են, ես շատ հանիստ եմ վերաբերվում դրանք. քննադատություններին մենք ուշադիր հետեւում ենք, դրանց համատեքստում քննում եւ վերաքննում ենք մեր գործողությունները: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարող եմ ասել, որ կորոնավիրուսի հետ կապված ՀՀ-ում շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել: ՀՀ-ում դաշտը կարելի է բաժանել երկու մասի. մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս շուտ հաղթահարվի, եւ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի եւ հնարավորինս վատ  ընթացք ստանա: Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները կորոնավիրուսի վարակի ավարտի հետ ավարտվելու են: Այսինքն նրանք ավարտված են, բայց էդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են: Նրանք, որոնք լավ չեն հասկանում եւ հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի կերպով կբացատրենք: Այս անգամ, համոզված եղեք, նրանք ցկյանս կհասկանան  եւ այլեւս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չի:

Մենք բոլորս գիտենք, թե որն էնրանց արժանի տեղը եւ համոզված եղեք, որ բոլորը շատ շուտով կհայտնվեն իրենց արժանի տեղերում»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի եւ այդ գնահատականի հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի. «Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը Նրանք այնտեղ են դե ֆակտո, եւ այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի ատ շուտով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ