News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսության մեջ անկումը 2020թ․ կկազմի 5,2%, սպասվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր ռեցեսիան: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունիսյան զեկույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նոր կորոնավիրուսի համավարակը եւ դրա զսպման համար սահմանափակման միջոցները կտրուկ եւ լայնածավալ ցնցող ազդեցություն են թողել համաշխարհային տնտեսության վրա՝ այն ընկղմելով խորը ռեցեսիայի մեջ: Այս տարի համաշխարհային տնտեսությանը 5,2% անկում է սպասում: Սա ամենախորը անկումն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, եւ մեկ շնչի հաշվով արտադրության ծավալների կրճատումը կանդրադառնա ամենաշատ թվով երկրների վրա՝ 1870 թվականից սկսած»,- ընդգծում են զեկույցի հեղինակները:

Այսպես, նրանք կանխատեսում են 2020 թ. տնտեսական ակտիվության 7%-ով անկում զարգացած տնտեսություններում: «Ձեւավորվող շուկաներով եւ զարգացող երկրներում այս տարի կանխատեսվում է 2,5% անկում՝ առաջին համընդգրկուն ռեցեսիան այս խմբի երկրների մեջ առնվազն վաթսուն տարվա ընթացքում: Ակնկալվում է, որ այս տարի մեկ շնչի հաշվով եկամուտները կիջնեն 3,6%-ով, ինչը միլիոնավոր մարդկանց կգցի ծայրահեղ աղքատության մեջ,- կարծում են ՀԲ-ում,- Ամենաբարդը կլինի այն երկրների համար, որտեղ համավարակի ընթացքը հատկապես ծանր է եղել, եւ որոնք լրջորեն կախված են համաշխարհային առեւտրից, զբոսաշրջությունից, հումքի արտահանումից եւ արտաքին ֆինանսավորումից»:

«Սա չափազանց սթափեցնող կանխատեսում է՝ շատ հավանական է, որ ներկա ճգնաժամը խորը սպիեր թողնի եւ խոշոր համաշխարհային խնդիրներ առաջացնի»,- զեկույցի հրապարակման հետ կապված՝ ասել է ՀԲ արդար աճի, ֆինանսների եւ ինստիտուտների հարցերով փոխնախագահ Ջեյլա Փազարբաշիօղլուն,- Մեր թիվ մեկ խնդիրն է հաղթահարել այս գլոբալ արտակարգ իրավիճակը՝ առողջապահության եւ տնտեսության մեջ: Դրանից հետո համաշխարհային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի հնարավորինս արագ եւ կայուն տնտեսությունը վերականգնելու եւ աղքատության ու գործազրկության հետագա աճը կանխելու միջոցներ գտնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ