News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի Փառքի ծառուղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը վանդալիզմի ակտի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է TMZ կայքը, հուշանշանը աերոզոլային ներկի միջոցով սեւ է ներկվել։

Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ անհայտ անձինք անցած հանգստյան օրերին աստղը ամբողջովին սեւ են ներկել եւ դրա վրա կղանքով տոպրակ են դրել։ Ինչպես ենթադրել են հոդվածի հեղինակները, ակտը, հավանաբար, «ուղերձ» է՝ կապված բողոքի ցույցերի հետ, որոնք մոլեգնում են ամբողջ երկրում եւ կապված են ոստիկանի կողմից կալանավորման ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ։ Տեսանյութում, որը հրապարակվել է ТMZ-ում, կարելի է նկատել աստղի կողքի կապույտ ներկով գրառումը «BLM» (Black Lives Matter – «Սեւամորթների կյանքը նույնպես արժեք ունի»), հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բարբարոսները բազմիցս են վնաս պատճառել հուշանշանին՝ իրենց բողոքն արտահայտելով պետության ղեկավարի գործողությունների դեմ։ 2016-ի հոկտեմբերին դա արել էր ոմն Ջեյմս Օթիս, ով աստղը մուրճով կոտրել էր։ Այն դրանից հետո վերանորոգել էին, սակայն նույն տարվա հուլիսին, Օթիսի օրինակին հետեւելով, Օսթին Քլեյը նույն բանն արել էր քլունգով։ Նրան վանդալիզմի մեղադրանք էր ներկայացվել։ 2018թ․ դեկտեմբերին Թրամփի աստղը հերթական անգամ պղծել էին՝ դրա վրա ֆաշիստական խաչ նկարելով եւ արյուն խորհրդանշող կարմիր ներկ քսելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ