News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ, որով գույքահարկը հաշվարկելիս կկարգավորվեն շուկայական գների կրառման հետ կապված հարցերը։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային գնահատումից անցում է կատարվում շուկայականին, եւ հաշվիչի կիրառումը հնարավորություն կտա տարբեր սցենարների դեպքում գնահատել նախկին եւ նոր գնի միջեւ տարբերությունը։

«Նորույթը դեռեւս ներկայացված չէ հեռավար ռեժիմով, աշխատանքը շարունակվում է kadastr.am կայքի շրջանակներում, որտեղ քաղաքացիները կարող են իրենք գնահատել իրենց գույքի շուկայական արժեքը, ստանալ հին եւ նոր գները, որից պետք է հարկեր վճարեն»,- պարզաբանեց Թովմասյանը։

Բացի այդ, հաշվիչի ստեղծման ընթացքում հաշվի կառնվեն տարատեսակ գործոններ՝ միասնական ինտեգրման համակարգի շրջանակներում։

«Դա նշանակում է տեքստային բազայի առկայություն, քարտեզագրության հիմունքներ, որպեսզի քաղաքացին, մտնելով քարտեզագրության համակարգ, տեղեկատվություն ստանա տեքստային բազայից»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ