News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Որոշ պաշտոնյաների պաշտոնանկությունը շատ ավելի վաղ էի սպասում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, NEWS.amի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանապետի եւ ՀՀ ԳՇ պետի պաշտոնանկություններին։

Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության հարցը, Հոսվեփյանն ասաց. «Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու հարց չի քննարկվել եւ դրանք կապելը կարծում եմ՝ ավելորդ է այս պահին, որովհետեւ որեւէ կապ չունի մի մարդու վարքագիծը մյուս մարդու պաշտոնանկության հետ»։

Պագամավորը նշեց, որ առայժմ այլ պաշտոնանկությունների քննարկում չկա։

Հարցին՝ պաշտոնանկություններն արդյոք իր համար անակնկա՞լ էր, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Ինձ համար ոչինչ անակնկալ չի։ Ես կարծում եմ՝ եթե հարկ է եղել պաշտոնակության, ապա պետք է լինի։ Որոշ պաշտոնյաների պաշտոնանկությունը շատ ավելի վաղ էի սպասվում։ Այսօրվա պաշտոնանկությունը համարում եմ ուշացած»։

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, Հովսեփյանն ասաց. «Ես պիտի ներողություն խնդրեմ եւ չմեկնաբանեմ այն հայտարարությունները, որոնք ինձ համար արժեքավոր չեն, որովհետեւ համարում եմ, որ ուղղակի խոսել է։ Միայն ժողովուրդը կարող է խոսել իշխանափոխության մասին»։

Տպել
Ամենաշատ